Թեժ քննարկումներ․ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում նախընտրական ցուցակում ներառելու համար․ «Ժողովուրդ»
![]() 209 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս ակտիվ պատրաստվում է հունիսի 20-ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին: Մենք տեղեկացանք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս օրերին լինելու է Աղվերանի հյուրանոցներից մեկում, որտեղ թեժ քննարկումներ են ընթանում։ Լուսավորականները որոշել են առանձնանալ, որպեսզի կարողանան դետալ առ դետալ քննարկել ընտրություններին մասնակցելու իրենց ձևաչափի, ընտրական ծրագրի, ցուցակի անդամների հետ կապված հարցերը: Բանն այն է, որ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում նախընտրական ցուցակում ներառելու համար, ու նաև այդ հարցերում է կուսակցությունում թեժ քննարկումներ ընթանում: Կարծես թե հստակեցվում է մի բան, որ ԼՀԿ-ի ցուցակի առաջին կինը ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանն է լինելու: Լուսավորականները նաև պատրաստվում են համագումարի. շաբաթ Երևանում համագումար կանեն, որտեղ տարբեր հարցերի հետ կապված հստակեցումներ կմտցնեն: Ի դեպ, հստակ է նաև մի բան, որ ԼՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանը: Մենք փորձեցինք ԼՀԿ-ի նախընտրական ցուցակների վերաբերյալ տեղեկությունները ճշտել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից, որը հայտարարեց, որ ցուցակների հարց իրենք դեռևս չեն քննարկել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
