«Իսրայելցիները հաստատ կհաղթեն, իսկ մենք, սենց վիզներս ծռած, դեռ կքննարկենք՝ դավաճանը պե՞տք է մնա, թե՞ ոչ». Արթուր Ղազարյան
![]() 216 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 17:08 Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զարմանալի մարդիկ են հրեաները։ Մեկ օրում որոշում են ու պահեստազորից շտապ կանչում 5000 զինվոր։ Նաթանյահուն ելույթ չի ունենում Քնեսետում ու չի ասում, որ եկեք պայմանավորվենք՝ ինչ ելք էլ ունենա այս պատերազմը մենք մեզ պարտված չենք համարելու։ Նա անգամ իր ֆբ էջում ցույց չտվեց Թել Ավիվով շարժվող իսրայելական զրահատեխնիկան։ Իսրայելցիները նկատողություն անգամ Նաթանյահուին չարեցին, թե ջնջի պոստդ, գերագույն հրամանատար ես ի վերջո։ Նա չասե՛ց մենք բյուջեյով չենք նախատեսել զորակոչ, տեսեք՝ ձեր տանը ով կասկա ունի, ով զինհագուստ ունի, եկեք հասե՛ք։ Աշխարհասփյուռ հրեաները վերջին պահին չխառնվեցին ու անձրևանոցի, պալատկայի, սիգարետի փող ուղարկեցին Իսրայել։ Նրանք տարեկան արդեն տասնյակ տարիներ 12 մլրդ դոլար կամավոր մուծվում են իրենց բանակի կարիքների համար։ Նրանց ծրագրավորողները վերջին պահին չեն հավաքվում ու գուգլ չեն անում՝ ինչ ա դրոնը, ինչ ա պանցիրը, ինչ ա սոլնցեպյոկը։ Նրանց նախարարությունների կայքերը չեն գրոհում էն պահին, երբ իրենց ՏՏ նախարարը հրեա աշոտիկի գովքն ա անում իր էջում, թե ինչ քաջ տղայա աշոտիկը։ Ու դրա համար իսրայելցիները հաստատ կհաղթեն։ Իսկ մենք սենց վիզներս ծռած դեռ կքննարկենք, թե դավաճանը պե՞տք ա դեռ մնա, թե՞ ոչ, արժի՞ դավաճանի արբանյակային նորաթուխ կուսակցությունների օգտին քվեարկել, թե՞ ոչ։ Դավաճանը ոչ թե պետք ա մնա, այլ...»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
