«Ադրբեջանական կողմն ուզում է ձեռք բերել ականապատ տարածքների քարտեզները, սակայն փոխարենը ոչինչ չանել»․ Սոֆյա Հովսեփյան
![]() 197 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 13:52 «Արդեն շատ երկար ժամանակ ադրբեջանական կողմն ուզում է ձեռք բերել ականապատ տարածքների քարտեզները, սակայն, ինչպես միշտ, ուզում է ստանալ այն, բայց փոխադարձ ոչինչ չանել, իսկ մեր կողմը հերթով ամեն ինչը զիջում է՝ փոխարենը որևէ պահանջ չներկայացնելով կամ ներկայացնում է, բայց չի կիրառվում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցի ժամանակ հայկական կողմի գերիներին վերադարձնելու վերաբերյալ և մի շարք այլ քննարկումներին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ «Անգամ երբ պայմանավորվում են, որ 30 ռազմագերի պիտի վերադարձվի, վերջում 3 կամ 5 անձ է վերադառնում»,- նկատեց Հովսեփյանը։ «Պետք է ոչ թե ականապատ տարածքների քարտեզները տրամադրենք, հետո ստանանք գերիներին, այլ բոլոր գերիներին, անգամ նրանց, որոնց չեն ընդունում, որ իրենց մոտ են, բայց տեսանյութերով և մի շարք այլ փաստերով հաստատված է, վերադարձնեն, նոր ինչ-որ փաստաթուղթ տրվի»,- հավելեց պատգամավորը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
