Տիգրան Արզաքանցյանը կմասնակցի ընտրություններին․ վերջինը գնել է Երևանում և մարզերում առկա գովազդային վահանակները․ «Ժողովուրդ»
![]() 169 Հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որը գնել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, այն գլխավորելով՝ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս ամենից զատ, մեր տեղեկություններով, Արզաքանցյանը գնել է Երևանում և մարզերում առկա գովազդային վահանակները՝ իր բիզնեսը գովազդելու անվան տակ։ Սակայն հիմա պարզվում է, որ այդ գովազդային վահանակները պետք են արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի իր քաղաքական գովազդն անի։ Նշենք, որ քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 70 հազարից մինչև 345 հազար դրամի սահմաններում: Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է 735 վահանակ: Ամենաթանկ գները սահմանված են Երևանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338 հազար 400 դրամ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
