Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սյունիքի այս մինի-զավթումն իրականացվում է երկու պատճառով». Հայկ Մարտիրոսյան

«Սյունիքի այս մինի-զավթումն իրականացվում է երկու պատճառով». Հայկ Մարտիրոսյան
170
Հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ., 09:36

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի այս մինի-զավթումն իրականացվում է երկու պատճառով.
Ա. Ուղղակի զավթել նորանոր տարածքներ, որովհետև հայկական կողմը ոչինչ չի անելու դա թույլ չտալու համար,
և՝
Բ. Անկայունություն ստեղծելով՝ ստեղծել կեղծ հիմքեր՝ Սյունիքը ռուսաստանյան զորքերի կողմից ռազմակալելու համար, որից հետո իրականացնել երկրորդ փուլը՝ Սյունիքն արդեն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հանձնելու համար։
Այս պլանի կարևորագույն հանգուցակետը Զանգեզուրի կտրված պարանոցն է լինելու, որի իրականացումն էլ արագացնում է պաշտոնական Մոսկվան»։