«Սյունիքում կորցրել ենք 3 անգամ ավելի շատ տարածք, քան կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ». Ջորջ Տաբակյան
![]() 184 Հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ., 11:48 Գործարար Ջորջ Տաբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի փաստեր ֆիքսենք երեկվա դեպքերի հետ կապված՝ 1. Հարձակում չէր, այլ առաջխաղացում. հարձակումը ենթադրում է պաշտպանվող կողմ, իսկ մեր դեպքում պաշտպանվող կողմ չի եղել: Ադրբեջանցիները եկել են և հանգիստ վրանները տեղադրել: 2. Առաջխաղացումը եղել է մոտ 3.5 կմ, և այդ բարձունքը գրավելով՝ թշնամու վերահսկողության տակ է անցել Սև լիճն ամբողջությամբ և մոտ 1286 հեկտար տարածք (3 անգամ ավելի, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ): 3. 3.5 կմ առաջ գնալով՝ թշնամին մոտեցել է Երևան-Գորիս միակ ճանապարհին: Ուղիղ գծով թշնամին 16 կմ հեռու է այս ճանապարհից: 4. Այս տարածքում առաջխաղացումը նշանակում է նաև մոտենալ Նախիջևանին..... հետևությունը թողում եմ կարդացողին: 5. Սև լիճը շատ կարևոր ջրային ռեսուրս է Գորիսի մի քանի գյուղերի համար: Կորցնելով լճի վերահսկողությունը՝ վտանգվում է այդ գյուղացիների եկամուտը և կյանքը: 6. Այն մեկնաբանությունը, որ բարձունքը գրավելով իրենք շրջափակման մեջ են մտել՝ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է, սույն տեսանյութում կարող եք տեսնել այդ բարձունքի տեղանքը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
