Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երևանի թրքական ռեժիմն ապացուցեց, որ անկարող է պաշտպանել երկիրը». Հայկ Մարտիրոսյան

«Երևանի թրքական ռեժիմն ապացուցեց, որ անկարող է պաշտպանել երկիրը». Հայկ Մարտիրոսյան
146
Ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ., 09:50

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հազարերորդ անգամ, բայց արդեն հազար անգամ առավել բացահայտորեն՝ Երևանի թրքական ռեժիմն ապացուցեց, որ անկարող է պաշտպանել երկիրը:
Սրանից առաջ, բայց հատկապես սրանից հետո՝ այս պահից սկսած՝ նիկոլ փաշինյանին բոլոր հավատացողներն ու քվեարկել պատրաստ անձինք գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայում են թշնամուն:
Փաշինյանին սատարողը Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է:
Ճանաչե՛ք թշնամու գործակալներին, թշնամու կամակատարին աջակցողներին և ձեզ մահվան տանողներին՝ իրենց դիրքորոշմամբ»: