Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՀԱՊԿ-ը կամ դրա անդամ պետությունները Բաքվից պահանջե՞լ են դուրս բերել զորքը ՀՀ տարածքից». Դանիել Իոաննիսյան

«ՀԱՊԿ-ը կամ դրա անդամ պետությունները Բաքվից պահանջե՞լ են դուրս բերել զորքը ՀՀ տարածքից». Դանիել Իոաննիսյան
194
Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 20:15

ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց, որ պետք է հնչեցվի պարբերաբար, քանի դեռ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ադրբեջանական զորք կա.
Արդյոք ՀԱՊԿ-ը կամ դրա անդամ պետություններից Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը կամ Տաջիկստանը դատապարտե՞լ են Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք զորք մտցնելը կամ Բաքվից պահանջել դուրս բերել այն։
Հ.Գ. Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Կանադան ու էլի երկերներ դա արել են՝ թեև մեր հետ նույն ռազմական դաշինքում չեն»: