«Բաքվում զգում են, որ Ռուսաստանը նախընտրում է չգնալ իրավիճակի սրման». Արման Մելիքյան
![]() 252 Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 23:15 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական կողմը հատուկ սադրանքներ է իրականացնում՝ ստեղծված իրավիճակում իր համար առավելագույն օգուտները ստանալու ակնկալիքով: Հավանաբար Բաքվում զգում են, որ Ռուսաստանը նախընտրում է չգնալ իրավիճակի սրման և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կդիմի ուժի՝ ադրբեջանական նկրտումները զսպելու համար: Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից հրահրված համեմատաբար փոքր միջադեպերը կարող են մնալ անպատիժ: Մեծ հաշվով, կատարվածը նաև նպատակ է հետապնդում ստուգելու, թե Ռուսաստանը որքանով է պատրաստ հավատարիմ մնալ Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորություններին: Մյուս կողմից էլ, եթե Ռուսաստանը կոշտ կերպով հակազդի ադրբեջանական սադրանքներին, ապա Բաքուն կարող է առիթից օգտվել ու անմիջապես հանդես գալ ՌԴ խաղաղապահներին Արցախից դուրս բերելու պահանջով և այդ դեպքում անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բավարար իրավական հիմք չի հանդիսանա այդ պահանջն անտեսելու համար»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
