ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել
![]() 186 Կիրակի, 16 մայիսի, 2021 թ., 12:40 ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել. «Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը, ոչ միայն շարունակում է սպառնալիքներ հնչեցնել և պահանջներ ներկայացնել, այլև բացահայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Կոպտորեն ոտնահարելով նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել գերիներին և այլ պահվող անձնանց, այլև Արցախի Հանրապետության Խծաբերդի, Հին Թաղերի ռազմակալումից, ապա նաև կասկածելի հիմքերով իրականացված սահմանազատումներից հետո, չհանդիպելով որևէ դիմադրության, անցել է բացահայտ զավթողական քաղաքականության։ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ ռազմավարական ուղղություններով ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մի քանի կիլոմետր։ Ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Հեռահար նպատակադրումներով կատարված ադրբեջանական բացահայտ ագրեսիան ստեղծել է ռազմական բախման և պատերազմի իրական վտանգ։ Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր անգործությունից՝ Ադրբեջանը փորձում է թելադրել իր կամքը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը։ Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի ագրեսիան կանխելու, հակազդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը շարունակում է իր ապաշնորհ կառավարմամբ կործանման տանել երկիրը։ Այս ընթացքը պարտավոր ենք կասեցնել։ ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ, միաժամանակ պատրաստ լինելով ինքնակազմակերպվելով պաշտպանել մեր պետությունն ու քաղաքացների անվտանգությունը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
