«Հայտարարել աշխարհազորի հավաք». մի խումբ քաղաքական գործիչների հայտարարությունը
![]() 282 Կիրակի, 16 մայիսի, 2021 թ., 15:45 Մի խումբ քաղաքական գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ. «Մենք՝ ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ իշխանությունների հայրենատվության քաղաքականությունը ՀՀ-ն կանգնեցրել է աղետի առջև։ Ադրբեջանցի զինվորները տարածքներ են գրավում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից՝ չհանդիպելով մեր սահմանապահների և զինված ուժերի դիմադրությանը։ Թշնամուն ոչնչացնելու ու գերեվարելու փոխարեն, հայկական կողմը սկսել է անհասկանալի բանակցություններ, որոնց ընթացքում ադբեջանական կողմին դաստիարակում է ՀՀ սահմանները հարգելու լոզունգներով։ Ապիկար ու հողատու իշխանությունների գործունեության ընթացքում, ընդամենը 3 օրում թշնամին ուժեղացրելէ դիրքերը, մի քանի կմ խորացել ՀՀ տարածքում, գրավել ռազմավարական նշանակության բարձունքներ, բնական ջրամբարներ։ Արդյունքում, մի շարք քաղաքներ, գյուղեր, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ հայտնվել են թշնամու ուղղակի կրակի տակ։ ՀՀ ղեկավարությունը երկրի անվտանգությունը պաշտպանելու և ագրեսորին մեր երկրից վռնդելու կամ գերեվարելու փոխարեն դատարկաբանում է մարդկային կորուստներ չտալու (կարծես ՀՀ տարածքների հանձնումը կորուստ չէ), չկրակելու, հանգիստ ու սառնասիրտ մնալու մասին։ Բացի այդ, հայրենի իշխանությունները իսկական քաոսային իրավիճակ են հյուսել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դիմելու, մեր պաշտպանությունն ուրիշների ուսերին բարդելու կապակցությամբ։ Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում։ Մենք գտնում ենք, որ պետք է ձեռնարկվեն արմատական միջոցառումներ՝ ՀՀ տարածքային ամբոջականությունը վերականգնելու և պաշտպանելու ուղղությամբ։ Մասնավորապես՝
Մենք հայտարարում ենք, որ այս ծանր օրերին պատրաստ ենք մեզ վրա վերցնել երկրի կառավարումը, չեզոքացնել Ադրբեջանի ոտնձգությունները, վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
