«Նիկոլ Փաշինյան՝ մի փոքր ավելի մեծ տարիքով». Աղվան Վարդանյան
![]() 206 Երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ., 09:50 Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԵՐՁՈՒՄՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ․․․ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹԻ Կռապաշտության մի օր էլ անցավ․ ՀԱԿ-ն էր իր կուռքով Պարզվում է՝ իրենից հետո, 23 տարի, ոչինչ չի եղել։ Ոչինչ, ոչ մի բան։ Փաշինյանի միակ մեղքն էլ մեն մի հատիկ սադրիչ արտահատությունն է։ Հարց-պատասխան 2․ Պարզվում է՝ 1998-ին ինքը կարող էր հրաժարական չտալ-չհեռանալ 10 տարվա անգոյության։ Այսօր հանկարծ պարզվում է՝ բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների, Ելցինի կողմից աջակցության լուրջ առաջարկներ է ունեցել։ Տարիքով մարդուն անվայել ճիշտ չի ասում։ Այսօրվա Սասունն էլ չէր աջակցում։ (Խաղաղություն քեզ, Վազգեն Սարգսյան)։ Հարց-պատասխան 3․ 23 տարվա իր ալֆան ու օմեգան այստեղ է՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին։ Հիշեցում՝ երկրորդ նախագահի իշխանության տասը տարիներին վախից կամ ամոթից չի համարձակվել ծպտուն հանել։ Ասպարեզ է իջել վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալուց ամիսներ առաջ միայն։ Եվ իր մարտի 1-ի իր վրեժխնդրությունից էր, որ մինչև 2018-ի մայիս պետությունը ոտքի չէր կանգնում։ Հետո՝ նույն մարտի 1-ի Նիկոլով ուշաթափվեց։ Հարց-պատասխան 5․ Նույն դիվական մտասևեռումն է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Այստեղ ճիշտ չէ, տեղին չէ առաջին նախագահի՝ երրորդ նախագահի հանդեպ մեղմ վերաբերմունքի պատճառներին անդրադառնալը։ Հարց-պատասխան 6․ Տեսական դատողությունները թողնենք։ Իր շրջանի՝ իբր ազգային համաձայնության կառավարությունների մասին պնդումներն իրականության աղերս չունեն։ Ազնիվ չեն նվազագույնը։ Հարց- պատասխան 7․ Հաստատումն է բացահայտ ճշմարտության․ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին մասնակցելու որոշումը միայն մեկ նպատակ ունի՝ պայքարել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սա վրեժխնդիր լինելու նրա ամենավերջին հնարավորությունն է։ Բաց չի թողնելու։ Ազգային-պետական շահի բացարձակ բացակայություն։ Ենթադրում եմ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կտրուկ պատասխաններն առջևում են։ Հարց-պատասխան 8․ Տեսական ճիշտ կամ սխալ դատողություններ՝ իբր նաև Փաշինյանի դեմ։ Բայց սարսափով, որ եթե Քոչարյանի հաղթանակի դեպքում պետությունը կարողանա մեջքը շտկել, 23 տարեկան իր վրեժխնդրությունը (ու թերևս կյանքը) անիմաստ կդառնա։ Հարց-պատասխան 9․ Ինչպես արել է 2007-2008, 2015-ի միտինգներին՝ ժողովրդավարությամբ սքողված՝ մեկ անձի կամքի հաշվենկատ պարտադրում։ Նիկոլ Փաշինյան՝ մի փոքր ավելի մեծ տարիքով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
