Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ դրա անդամ-պետությունները չեն պահանջել դուրս բերել ադբեջանական զորքերը. 5-րդ օրն է». Իոաննիսյան

«Ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ դրա անդամ-պետությունները չեն պահանջել դուրս բերել ադբեջանական զորքերը. 5-րդ օրն է». Իոաննիսյան
163
Երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ., 19:30

ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 5-րդ օրն է, ինչ ադրբեջանական բանակը ներխուժել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք:
Առ այսօր, սակայն, ո՛չ ՀԱՊԿ-ը, ոչ էլ դրա անդամ-պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը չեն դատապարտել Ադրբեջանի այդ քայլը, չեն պահանջել դուրս բերել զորքերը ու չեն հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամության մասին»: