«Կութի ուղղությամբ ադրբեջանցիները ևս 200-300 մետր առաջ են եկել». համայնքապետ
![]() 252 Երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ., 21:25 Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զորամիավորումները ևս 200-300 մետր առաջ են եկել, դիրքավորվում են։ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ «Հետ չեն գնում, նույնիսկ ինչ-որ տեղեր էլ իրենց դիրքերն ավելի են հարմարեցնում։ Կութում մի 200-300 մետր էլի առաջացել են։ Եթե այսպես թողնենք, ուրեմն կգան ամեն տեղ էլ կհասնեն, սրա դեմը պետք է առնել»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ իշխանությունն ամեն ինչ պետք է անի խնդրի ռազմական լուծումը բացառելու համար։ Մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ մինչև այս պահը բանակցությունները որևէ արդյունք չեն տվել. «Մեր կողմից բոլոր զինվորները կանգնած են, բայց ամեն դեպքում պետք է շարունակել բանակցել։ Այսպես լարվածությունը մեծանում է, ինչը կարող է պայթունավտանգ լինել։ Կարծում եմ՝ կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, բայց մինչև հիմա ոչ մի շարժ չկա, թե ով ինչքանով է մեղավոր՝ չեմ կարող ասել»,- նշել է Ավետյանը։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
