Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Գռզոյի «Սիլ կոնցեռն»-ը վերջին 10 տարում չի ստուգվել»․ Անի Կարապետյան

«Գռզոյի «Սիլ կոնցեռն»-ը վերջին 10 տարում չի ստուգվել»․ Անի Կարապետյան
222
Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 14:50

«Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ պատճառով Գռզոյի «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ն վերջին 10 տարում չի ստուգվել:
ՀՀ ՊԵԿ-ը տարվա ընթացքում իրականացնում է միջինը 12 հազար տնտեսվարողի մոտ ստուգում։ Այդ «պատվին» ամեն տարի արժանանում են կոշկակարից մինչև էներգետիկ գիգանտները, սակայն չգիտես ինչ տրամաբանությամբ «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»-ի ֆինանսատնտեսական գործունեությունը չի հետաքրքում հարկայինին։
Լիահույս ենք, որ նոր իշխանությունները, սկսած Ռոսիա կինոթատրոնի 3 սենյականոց բնակարանի գնով ձեռք բերելուց, մինչև Աբովյան փողոցի սկզբնամասի գերթանկարժեք շենքը մի քանի վաուչերով ձեռք բերելու գործարքների օրինականությունը կստուգեն առավել պատշաճ։
Հ.Գ. Գռզոների կայսրության վերջին ձեռքբերում «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»-ի գծով ձևակերպած 15 միլիոն դոլար ծախսին կանդրադառնանք առաջիկայում, երբ կստանանք որոշ հարցումների պատասխանները»: