Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սրանց համար լավ ապրելն սկսվում է կերակրափողից ու վերջանում ուղիղ աղիքով»․ Լյովա Եղիազարյան

«Սրանց համար լավ ապրելն սկսվում է կերակրափողից ու վերջանում ուղիղ աղիքով»․ Լյովա Եղիազարյան
168
Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 15:05

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անցել է երեք տարի, և սրանցից ոչ մեկը կամ չի հասկանում, կամ չի փորձում խոստովանել մերժման իրական պատճառները:
Որոշ տկարամիտներ անընդհատ կրկնում են, որ սրանց ժամանակ ժողովուրդն ավելի լավ էր ապրում: Մեր ու սրանց պատկերացումները լավ կամ վատ ապրելու մասին տարբեր է: Սրանց համար լավ ապրելն սկսվում է կերակրափողից ու վերջանում ուղիղ աղիքով․ ինչքան լիքն է որկորը, այնքան լավ:
Սրանք չեն հասկանում, կամ չեն խոստովանում, որ ժողովուրդը մերժեց սրանց դավանած արժեքները՝ կեղծիքը, թալանը, գողությունը, խուժանությունը, ավազակությունը, բանդիտիզմը, սպանությունը, շնացումը...:
Երբ սա կհասկանան կամ կխոստովանեն, նոր թող մտածեն հետ գալու մասին:
Կամ լավ էլ հասկանում են՝ խոստովանել նշանակում է դառնալ քաղաքական լեշ, եթե արդեն այդպիսին չեն»: