Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մեր անդունդը ուզում են խանգարեն, մեր երկիրը ուզում են կործանեն»․ Տիգրան Արզաքանցյան

«Մեր անդունդը ուզում են խանգարեն, մեր երկիրը ուզում են կործանեն»․ Տիգրան Արզաքանցյան
595
Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 22:20

«Մեր երկրի այս վիճակը, որ լավ լիներ, անվտանգային խնդիր չլիներ, ես չէի լինի ստեղ և չէի որոշի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել»,-Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ համատեղ հուշագրի ստորագրումից հետո, ասաց նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը։

«Ես որ տեսնում եմ՝ մեր երկիրն անդունդի դիմաց է, ինչը մի քանի ամսվա ծանր ձախողված պարտության պատճառն էր, ես դրա համար որոշեցի համախմբել մեր քաղաքական գործիչներից լավ խումբ, առողջ խումբ և միանալ Դեմոկրատական կուսակցությանը, որ կարենանք մեր գաղափարով, համախմբված խմբով մեր պետությանը պիտանի լինենք»,- ասաց Արզաքանցյանը։

Նա ասաց, որ պատրաստ է ծառա լինել իր պետությանը՝ իր ունակությամբ, իմ կապերով. «Ես իմ բոլոր ներդրումները պատրաստ եմ դնել իմ հայրենիքի վրա․․․մեր անդունդը ուզում են խանգարեն, մեր երկիրը ուզում են կործանեն»,- եզրափակեց նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին։ Նրանք այսօր գործակցության հուշագիր են ստորագրել:

«Մեր անդունդը ուզում են խանգարեն, մեր երկիրը ուզում են կործանեն»․ Տիգրան Արզաքանցյան