Հակասահմանադրական գլխավոր դատախազը. նոր ապտակ Արթուր Դավթյանին. «Ժողովուրդ»
![]() 179 Հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ., 09:20 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանը ևս մեկ ապտակ հասցրեց գլխավոր դատախազին: Երեկ սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով նա, ըստ էության, խնդրում էր, որ Սահմանադրական դատարանը թույլ տա իրեն, որ ինքը փոխի երկրորդ Նախագահ Ռ. Քոչարյանի մեղադրանքը: Անգամ անցած շաբաթ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ խնդիրը փակված չէ, և ինքը դիմել է ՍԴ, իսկ այդ որոշումից հետո գործի ընթացքը կշարունակվի։ Եվ, ահա, երեկ Սահմանադրական դատարանը մերժում է Արթուր Դավթյանին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ իր իրավական վերլուծություններն ու մոտեցումները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին: Այսինքն՝ Արթուր Դավթյանը «Մարտի 1»-ի գործը ի սկզբանե տարել է հակասահմանադրական ճանաապարհով՝ այս երեք տարին անընդհատ կրկնելով, որ ամեն ինչ օրինական է: Այսինքն՝ կա՛մ դիտավորյալ է տարել այդ ուղղությամբ, կա՛մ պրոֆեսիոնալիզմի պակաս է. երկուսն էլ մահացու է: Հիմա առարկայական. Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դաախազ է արդեն հինգ տարի, և եթե ուշադիր լինենք, արդեն հինգ տարի է՝ նա նույն բառակապակցությամբ ԱԺ ամբիոնից խոսում է «Մարտի 1»-ի 10 զոհերի բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, իսկ արդյունքը, արդեն հինգ տարի է, չկա: Ի դեպ, անցած շաբաթ ԱԺ ամբիոնից նա հայտարարեց՝ ով կարող էր երաշխավորել, որ եթե այլ հոդվածով մեղադրանք առաջադրեին, այդ հոդվածը սահմանադրական դատարանը չէր ճանաչի հակասահմանադրական: Սա, հավատացեք, տարօրինակ հայտարարություն է գլխավոր դատախազի կողմից: Արդեն երեք կամ երկու տարի է՝ տարբեր տրամաչափի իրավաբաններ, եվրոպական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը պնդում և հիմնավորում են, որ այդ հոդվածը, որով մեղադրում են անձանց, հակասահմանադրական է, իսկ գլխավոր դատախազը իր հայտարարություններում հայտնում էր նույն արտահայտությունները՝ մեղադրանքները համապատասխանում են մեր օրենսդրության պահանջներին և այլն: Գլխավոր դատախազը ևս իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու այդ հոդվածի՝ սահմանադրության համապատասխանության հարցը: Ի՞նչ ունենք հիմա: Արդյունքում, 2018թ. սկսած, արդեն 3 տարի է՝ Արթուր Դավթյանը մեզ բոլորիս հավաստիացնում էր, որ այս գործով ամեն ինչ հիմնավոր է և օրինական, իսկ Սահմանադրական դատարանը համարեց, որ հոդվածը հակասահմանադրական է, հետևաբար մեղադրանքը ապօրինի է, իսկ դատարանը դադարեցրեց այդ մեղադրանքները: Արդեն երկրորդ անգամ Սահմանադրական դատարանը բացատրեց Արթուր Դավթյանին, որ ինքը տեղյակ չէ ՀՀ Սահմանադրությունից: Ունենք սա, այսինքն՝ Արթուր Դավթյանը, արդեն հինգ տարի է՝ ՀՀ գլխավոր դատախազ է, իսկ 10 անձանց սպանությունը բացահայտված չէ, և որևէ մեկը պատժված չէ: Սա փաստ է, իսկ որ ներկայացվում է, թե ինչ տաժանակիր աշխատանք է կատարվել այդ գործով, ապա կա մի պարզ բանաձև՝ կատարված աշխատանքի արդյունավետությունը որոշվում է արդյունքներով: Իսկ ինչպես տեսնում ենք, արդյունք չկա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
