Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երեկ մի քանի խմբեր հայտնվեցին ու էլի պառակտեցին հասարակությանը». Սոֆյա Հովսեփյան

«Երեկ մի քանի խմբեր հայտնվեցին ու էլի պառակտեցին հասարակությանը». Սոֆյա Հովսեփյան
275
Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 10:00

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վտանգված հայրենիքի փրկությունը յուրաքանչյուրիս պարտքն է և չի պահանջում ո՛չ տարիք, ո՛չ հասակ, ո՛չ սեռ, ո՛չ կրթություն և այլն, բայց երբ գալիս է ժամանակը գործելու, մենք հիշում ենք վերը թվարկվածները ու անտեղի բաժան-բաժան լինում:
Երեկ այնքան կարևոր էր, որ պետք է բոլորը համախմբվեին ու դուրս գային փողոց կոնկրետ պահանջով՝ ոչնչացնել այդ չարաբաստիկ, կեղծ փաստաթուղթը և պատշաճ կերպով տեր կանգնել սահմանին և սահմանապահին...
Կա՞ ավելի կարևոր ու հրատապ օրակարգ, կա՞ ավելի կարևոր ու հրատապ պահանջ, քան՝ այս երկուսն է (կարող ենք ավելացնել)
Ամեն մեկդ, որ ձեր դինամիկն ու բարձրախոսը առնում ու գալիս եք հարթակ, հիշե՛ք, որ մեր ներսում՝ անգամ էս օրհասական պահին, կա մտածողություն, որ եթե օր՝ «ՀՀԿ-ն այդտեղ է, ես չեմ գա, եթե Ծռերն այդտեղ են, ես չեմ գա, եթե Սոֆյա Հովսեփյանը այդտեղ է, ես չեմ գա» և այլն ...
Մարդկանցից նեղանալ պետք չի, որ նման վերաբերմունք է. այլ հասկանալ է պետք, թե ինչո՞ւ է նման վերաբերմունք և արդյո՞ք կարող է օբյեկտիվ լինել:
Մեկ անգամ դուրս եկեք այն մտքից, որ դուք քաղաքական գործիչ եք կամ նոր-նոր պետք է դառնաք ու լավ հարթակ է առաջիկա քարոզի համար հմտություն ձեռք բերելու ու էդ բարձրախոսը տվեք քաղաքացիներին, որ իրենց արդար պահանջը ներկայացնեն: Թո՛ւյլ տվեք, որ մարդիկ արտահայտվեն ու թեկուզ և ոչ ճիշտ ու համապարփակ խոսքով. բայց քաղաքացիական գիտակցմամբ հայտնեն իրենց դժգոհությունը:
Երկու օր հանրահավաք է, առաջինում քաղաքական գործիչներից միայն ես էի և որևէ անգամ ինձ թույլ չտվեցի կանգնել մեջտեղում մարդկանց հավաքել շուրջս և խոսեի և այո՛, ինձ համար կարևոր էր, որ պետք է քաղաքացին իր սրտից բողոքը ներկայացնի, իսկ ես իմ հնարավորությունները կունենամ խոսելու: Երեկ մի քանի խմբեր հայտնվեցին ու էլի պառակտեցին, մասնատեցին, ջլատեցին, բայց կարևորը մամուլում հայտնվեցին...
Ուրեմն, հարգելի՛ կուսակցականներ, սա որպես առաջարկ և, ինչո՞ւ չէ, նաև պահանջ եմ ներկայացնում, եթե կարևորում եք այս վտանգավոր փաստաթղթի չեղարկմը, ապա.
1. Հիշե՛ք, որ չեք գալիս այնտեղ հարթակը «զավթելու», այլ գալիս եք որպես ՀՀ քաղաքացի և կանգնում եք ժողովրդի կողքին և խոսում եք այն ժամանակ, եթե ձեզ անհատապես և ոչ կուսակցության անունից խոսելու դիմում լինի քաղաքացիների կողմից:
2. Հիշե՛ք, որ ձեզ հետ եկած մարդկանց պետք է զգուշացնեք՝ լինեն չափազանց կոռեկտ, չափազանց զուսպ այլոց նկատմամբ և իրավունք չունեն քաղաքական հողի վրա վիրավորել կամ մինչև անգամ ծեծկռտուք ստեղծեն՝ ձեզ հաճոյանալու համար:
3. Հարգելի՛ քաղաքացի, հիշի՛ր, որ հանրահավաքի գալիս ես ոչ թե ինձ կամ մյուսների համար, այլ քո և քո ծոռների ու կոռների պատառոտվող երկիրը փրկելու համար:
4. Հիշե՛ք, որ երեկ ԱԺ ամբիոնից հնչեց «հենա, մի քանի հոգի են հավաքվել» միտքը ու սա է կառավարության չափման միավորը, ոչ թե խիղճն է ու հայրենիքի հանդեպ սերն է:
5. Հիշե՛ք, որ ամեն մեկդ մի տեղ տարբեր ժամերի նույն թեմայով հանրահավաք չպետք է անեք, բավակա՛ն է պառակտվեք:
6. Այսօր ժամը 18:00 բոլորով հավաքվենք Հանրապետության Հրապարակ և լսենք քաղաքացու պահանջը:
Գիտե՞ք էս կետերը նշեցի, որ հասկանամ որքա՞ն է ձեր համար կարևոր երկիրը, պետությունը, որքա՞ն է առաջնային ձեր «Ես»-ը:
Իմ և Ձեր անելիքը այնտեղ միայն պետք է լինի որպես քաղաքացի ներկայությունը և ամեն ինչ անելը, որ սադրանքներ ու ավելորդ ծեծկռտուք ու լարվածություն չլինի:
Սա բացի առաջարկից նաև ստուգողական թեստ է բոլոր կուսակցություններին, թե որքա՞ն եք երկիրի անվտանգությունը կարևորում բարձրախոսներից և կկազմակերպվեք ու կգաք Հանրապետության Հրապարակ ժամը 18:00-ին:
Առաջարկում եմ նախնական Արման Մխիթարյանին համակարգող, ով երեկ արդեն ձերբակալվել ու ազատ է արձակվել ինքնաբուխ կազմակերպված հավաքի ժամանակ և որպես նվիրյալ հայ և սրտացավ մարդ, իսկ մինչև վաղը արդեն վստահ եմ՝ կձևավորվի համակարգող խումբն ինքն իրեն և կարևոր պայման է, որ առանց քաղաքական գործիչների:
Արման ջան, հուսով եմ՝ անակնկալի գալուց բացի նաև կձեռնարկես այսօրվա հանրահավաքը: Ես գալիս եմ...»: