Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվեց՝ մի պարզաբանմամբ»․ Արթուր Վանեցյան

«ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվեց՝ մի պարզաբանմամբ»․ Արթուր Վանեցյան
237
Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 20:40

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն այսօր ԱԳՆ-ում հանդիպել են ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։
«Բարձրացրինք մեզ հուզող հարցերը, այն է՝ ինչ է իրականում կատարվում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել այս իշխանությունը ադրբեջանական կողմի հետ, ինչ են պատրաստվում զիջել և այլն»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ ունեցած քննարկամնը՝ Վանեցյանն ասաց․ «Պատասխանները շատ տարաբնույթ էին․ այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և հայտարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի, բացառապես այդ փաստաթուղթն է, և որևէ այլ հավելված գոյություն չունի։ Այսինքն՝ ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվեց՝
մի պարզաբանմամբ, որ իրենք այլ փաստաթղթի մասին տեղյակ չեն»։
Վանեցյանի խոսքով, այնուամենայնիվ, դա իրենց հիմք չի տալիս չմտածելու, որ այլ փաստաթուղթ գոյություն չունի։