«Պատիվ ունեմ» դաշինքը կապիտուլյանտից պահանջում է. հայտարարություն
![]() 493 Շաբաթ, 22 մայիսի, 2021 թ., 00:05 Ի կատարումն «Պատիվ ունեմ» դաշինքի պահանջի՝ այսօր տեղի է ունեցել դաշինքի ներկայացուցիչների և ՀՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը, որի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԳ պաշտոնյայից պարզաբանումներ է պահանջել Հայաստանի և Արցախի կենսական շահերին վերաբերող գործընթացների և սեղանին առկա փաստաթղթերի վերաբերյալ: Ա. Այվազյանի հավաստիացումները վերաբերում էին այն հանգամանքին, որ իրենց գերատեսչությունը տեղյակ է միայն մամուլում շրջանառվող նախագծից, և որևէ այլ փաստաթուղթ ԱԳՆ խողովակներով չի անցել: Հաշվի առնելով դավադիր կապիտուլյանտի ստախոս աշխատաոճը և Հայաստանի ու Արցախի համար՝ դրա կործանարար հետևանքները, տվյալ հանգամանքը չի բացառում մեր կենսական շահերին առնչվող հավելյալ նախագծերի առկայության կամ նախապատրաստման գործընթացը, որը ընթանում է՝ շրջանցելով արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կապիտուլյանտը բազմիցս մոլորեցրել է հանրությանը, թաքցրել բանակցային գործընթացի կարևորագույն դրույթները, «բանավոր ըմբռնումով» տարածքներ է հանձնել, գաղտնիության պայմաններում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել թշնամու հետ և փաստաթղթեր ստորագրել: Վերջին շրջանում քիչ չեն նաև վարչապետի աթոռից կառչած անձի և ԱԳՆ պատասխանատուների հայտարարությունների միջև առկա ակնհայտ հակասությունները, որոնք այս իշխանությունների քաոտիկ կառավարման մասին վկայող ևս մեկ ախտանշան են հանդիսանում: Ակնհայտ է, որ ստեղծված ճգնաժամը իշխանության հանցավոր անգործության, մասնավորապես՝ պետական սահմանի տարբեր հատվածներում անվտանգային անհրաժեշտ համակարգերի ներդրման տապալման հետևանք է, ինչի արդյունքում Ադրբեջանը ոչ միայն զարգացրել է իր առավելությունը մարտադաշտում և դիվանագիտական հարթությունում, այլև Հայաստանին նոր զիջումների օրակարգ թելադրել: Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը և դրանում գլխավոր ստախոսիաններելի մեղքը, կրավորական և պարտվողական կեցվածքը, լեգիտիմության բացակայությունը, դավաճանական հետագիծը, տապալված դիվանագիտական միջավայրը, «Պատիվ ունեմ» դաշինքը կապիտուլյանտից պահանջում է. 1. անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և գաղտնի բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով: 2. մինչև արտահերթ ընտրությունների ավարտը և նոր իշխանության ձևավորումը զերծ մնալ Հայաստանի Հանրապետության անունից հայ ժողովրդի ազգային շահերին առնչվող խոստումներից։ 3. դիվանագիտական ներուժը կենտրոնացնել Արցախի կարգավիճակի, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման և ապահովման, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ: «Պատիվ ունեմ» դաշինքը նաև հորդորում է Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը անհրաժեշտության պարագայում կրկին լծվել հայրենիքի պաշտպանության գործին: «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
