«Երեկ հրատապ հավաք հրավիրեցինք ու կրկին տեսանք, որ հանրությունը չարձագանքեց այնպես, որ վռնդենք այս իշխանությանը»․ Ա․ Վանեցյան
![]() 263 Շաբաթ, 22 մայիսի, 2021 թ., 14:45 «Մեզ ասում են երկիրը կործանվում է, դուք պատրաստվում եք ընտրություններին»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Աթուր Վանեցյանը։ «Ամբողջությամբ կիսում եմ այդ մտահոգությունը, այո՛, հիմա մենք ընտրություններ անցկացնելու բարոյական իրավունք չունեինք, բայց ունենք, այն, ինչ ունենք: Երեկ՝ երբ դեմարկացիայի և դելիմիտացիայի հայտարարությունը հայտնի դարձավ, «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը հրատապ հավաք հրավիրեցին, հավաքվեցինք Կառավարության դիմաց ու կրկին տեսանք, որ հանրությունը չարձագանքեց այնպես, որ հնարավոր լինի վռնդել այս իշխանություններին: Մեզ մնում էր չհամաձայնվե՞լ, չմասնակցե՞լ արտահերթ ընտրություններին և հնարավորություն տալ այս կապիտուլյանտ իշխանություններին վերարտադրվե՞լ: Ո՛չ, բոլորս պետք է մասնակցենք և ամեն ինչ անենք, որ իրենք ընտրությունների արդյունքում որևէ հնարավորություն չունենան վերարտադրվելու»,- նշեց Վանեցյանը։ Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր մյուս ուժերին՝ Վանեցյանն ասաց․ «Մեր նպատակը մեկն է՝ րոպե առաջ դուրս շպրտել այս ապազգային, անհայրենիք իշխանություններին։ Մենք մրցակիցներ ենք, բայց հակառակորդներ չենք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
