Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սև ռամկան հեչ. շենքերի շքամուտքերը պատկանում են բնակիչներին». Իզաբելլա Աբգարյան

«Սև ռամկան հեչ. շենքերի շքամուտքերը պատկանում են բնակիչներին». Իզաբելլա Աբգարյան
288
Շաբաթ, 22 մայիսի, 2021 թ., 19:30

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ ուղարկել են այս լուսանկարը Դավթաշենի առաջին թաղամասի շենքերից մեկից:
Սև ռամկան հեչ: Բնակելի շենքերի շքամուտքերը պատկանում են բնակիչներին և վերանորոգվում, պահպանվում նրանց՝ համատիրությանն արած վճարներով, երբեմն՝ համայնքային միջոցներով: Չի՛ կարելի նման բան անել:
Ի դեպ, քանի առիթ է, ասեմ, հետո չնեղանաք. հատուկ հատկացված ստենդերից դուրս, Երևանի շենքերի պատերը և այլ տարածքներ մի նախշեք: Հակագովազդ եմ անելու»: