Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Շատերիդ կեցվածքից պարզ երևում է, որ վճարվում եք». Լյովա Եղիազարյան

«Շատերիդ կեցվածքից պարզ երևում է, որ վճարվում եք». Լյովա Եղիազարյան
264
Շաբաթ, 22 մայիսի, 2021 թ., 23:40

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատերիդ կեցվածքից պարզ երևում է, որ վճարվում եք:
Ես՝ թոշակառուս երկու տարի առողջական խնդիրների պատճառով տանն եմ: Թոշակ եմ ստանում, տղայիս հետ եմ ապրում: Ընտանիք պահելու խնդիր չունեմ, կարող եմ ինձ թույլ տալ երկար նստել համակարգչի առջև:
Իսկ դուք, հետաքրքիր է, ի՞նչ միջոցներով եք պահում ձեր ընտանիքը:
Ժամը մեկ մի անբովանդակ ստատուս եք երկնում, մարաղ մտած կատվի նման ճանկռոտում եք, «սենսացիոն» բացահայտումներ անում, կրկնում ձեր տերերի տխմարությունները, ոգևորվում նրանցով:
Պարզ երևում Է, որ չեք աշխատում: Ձեզ աշխատեցնում են: Ձեզ վճարում են՝ մեզանից գողացված փողերով, արյունոտ փողերով: Դուք ջահել վարձկաններ եք՝ անորոշ ճակատագրով: Քանի շատ չեք խրվել, կա՛նգ առեք: Մեղկ եք:
Ձեզ խաբում են»: