Գլխավոր դատախազը լիարժեք անկախ լինելու դեպքում կսկսեր հարուցել քրեական հետապնդումներ․ «Հայաստան» դաշինք
![]() 581 Կիրակի, 23 մայիսի, 2021 թ., 20:10 «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը․ «Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը այսօր արձագանքել է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ Արմեն Գևորգյանի հայտարարությանը այն մասին, որ մարզերում «իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին»: Գլխավոր դատախազը լիարժեք անկախ լինելու դեպքում ոչ թե զբաղված կլիներ լիրիկական և քաղաքական բնույթի իբր պատասխան հայտարարություն տարածելով, այլ, պարզապես ելնելով իրենց պարտականություններից՝ քրեադատավարական կարգով ստուգման կենթարկեր նշված տեղեկությունը և ըստ անհրաժեշտության կսկսեր հարուցել քրեական հետապնդումներ: Ավելին, արդեն հանդես կգար հայտարարությամբ, թե ընդդիմադիր ուժերի «իշխանական աջակիցների» կողմից պաստառների վնասման, առանց հիմքի իրավապահների ճնշումների քանի դեպքերով ինչ գործողություն են կատարվել: Փոխարենը կրկին ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս ժամանակավոր իշխանությունը օգտագործում է հնարավոր բոլոր վարչական լծակները և ռեսուրսները քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար, իսկ դատախազությունը պատկերացնում է, որ «Հայաստան» դաշինքը պետք է ստանձնի դատախազության և քննչական մարմինների գործառույթները: Այս շարքը հիմա չեմ ուզում շարունակել և հիշեցնել նույնիսկ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումները, որոնք դատարաններն են արդեն հաստատել, այլ պարզապես շատ հստակ հորդորում եմ՝ մնալ իրավական տիրությում և չշեղվել իրենց պարտականությունների կատարումից, հենց այս լարված և կարևոր փուլում անհապաղ կատարել իրենց գործառույթները՝ կանխելով հակաիրավական, իշխանությունների վարչական ռեսուրսի կիրառումները և իրավապահների ոչ պատշաճ վարքագիծը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
