«Մենք վատ ենք հասկանում Սյունիքի ու Հայաստանի նշանակությունը Թուրքիայի համար». Ստեփան Դանիելյան
![]() 269 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 01:05 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք Սյունիքի ու առհասարակ Հայաստանի նշանակությունը Թուրքիայի համար վատ ենք հասկանում։ Կա խորքային համոզմունք, որ այսօրվա Հայաստանի և Թուրքիայի վատ հարաբերությունների պատճառը Ցեղասպանության խնդիրն է ու հայերի պահանջատիրությունը։ Եվ եթե մենք «պատմական հիշողության» հարցն ինչ-որ ձևով լուծենք, ապա կարող ենք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել։ Իրականում հիմնական խնդիրը ո՛չ Ցեղասպանությունն է, ո՛չ էլ Արցախի խնդիրը։ Եթե այդ երկուսն էլ չլինեին, մեկ է, Հայաստանի զուտ գոյությունը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի համար ու դա մեզանով չի պայմանավորված։ Թուրքիայի համար կա մեկ էքզիստենցիալ՝ գոյաբանական խնդիր, որով պայմանավորված է Թուրքիայի գոյությունն այնպիսին, ինչպիսին որ կա՝ դա քրդական հարցն է։ Քրդերը քանակապես աճում են, ի տարբերություն էթնիկ թուրքերի, ինչպես նաև նրանց բնակեցման տարածքներն են աճում։ Պայմանական Քրդստանը, ըստ թուրքերի, չպետք է արտաքին սահմաններ ունենա, այսինքն, պետք է շրջափակված լինի թյուրքական «ծովով», իսկ Թուրքիան իսլամով պետք է ձուլի քրդերին՝ որքանով որ հնարավոր է, ինչպես Իրանն է շիայականությամբ ինտեգրում իր ադրբեջանցիներին։ Թուրքիան այնպիսին, ինչպիսին կա, դատապարտված է կայսրական հակումներ ունենալ, այլապես կվերածվի Մարմարա ծովի շուրջն ամփոփված երկրորդական մի պետության։ Սա է Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական բովանդակությունը։ Թուրքիան Կովկասում անում է այն, ինչն անում է Սիրիայում ու դա պայմանավորված չէ Էրդողանի անձով»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
