«Բաբկե՛ն, անգրագետ Պողոսի հարցում դու ճիշտ էիր, ես՝ սխալ». Նաիրա Զոհրաբյան
![]() 344 Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 19:55 Այսօր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում պատասխանեց օգտատերերի հարցերին: Սփյուռքահայերից մեկը քաղաքական գործչից հետաքրքրվել էր, թե հիմա՞ էլ է կարծում, որ սփյուռքահայերը «հայրենիքը փոխել են մի աման լափի հետ»: Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել էր, թե «կարո՞ղ եք ներողություն խնդրել մարդկանց «ժեխ» անվանելու համար»: Արձագանքելով վերոնշյալ հարցերին՝ Զոհրաբյանը եթերի ընթացքում ասաց. «Ես քանիցս պատասխանել եմ այդ հարցին. ասել եմ՝ կոնկրետ մեկ կնոջ, Եվրոպայում ապրող մեկ կնոջ, ով ինձ անձնական նամակ էր ուղարկել՝ գրելով որ քո նմանների պատճառով ես բոմժի նման մի կտոր լափի համար գտվում եմ ՀՀ-ից դուրս: Այսինքն՝ ես այդ կնոջը վերադարձրել եմ իր բառերը...: Ես պատասխանել եմ կոնկրետ այդ կնոջը: Ինչ վերաբերում է «ժեխ» ձևակերպմանը, ապա ասեմ, որ ոչ ոք չի կարող ցույց տալ դեպք, որ ես ժողովրդին ասել եմ «ժեխ», նման վիդեո, նման խոսույթ, եզրույթ չկա»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ նկատի է ունեցել նրանց, ովքեր պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին: «Բաբկե՛ն, դու ճիշտ էիր, ես՝ սխալ, երբ դու ասացիր՝ չպիտի՛ թույլ տանք, որ իմ հարևան անգրագետ Պողոսը որոշի մեր երկրի ճակատագիրը... առաջիններից մեկը ես էի, որ գրառմամբ անդրադարձա քեզ: Ես հիմա ասում եմ՝ թույլ չե՛մ տալու, որ էն քաղաքացիները, ովքեր ասում են՝ Շուշին հայկական չէր, Նիկոլը լավ է արել, որ հանձնել է Արցախը, ես ձեզ թույլ չեմ տալու, որ դուք որոշեք իմ երկրի ճակատագիրը»,- հայտարարեց Զոհրաբյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
