«Սա կլիներ ծիծաղելի, եթե այդքան նողկալի ու տխուր չլիներ». Խզմալյանի արձագանքը՝ Իշխանյանի ու Մելիքյանի հեգնանքին
![]() 312 Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 23:50 Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա կլիներ ծիծաղելի եթե այդքան նողկալի ու տխուր չլիներ։ Հասկանում եմ, որ պարոնայք Իշխանյանն ու Մելիքյանը փորձում են հեգնել Հայաստանի Եվրոպական կուսակցության անվանումը, գաղափարն ու գոյությունը։ Այս բարձրաշխարհիկ ծաղրանքի հեղինակներից մեկն է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը։ Ինչո՞ւ է նա տարիներ շարունակ գլխավորում հենց «Հելսինկյան կոմիտեն», այլ ոչ, ասենք, Սիդնեյական, Պեկինյան կամ Մոսկովյան որևէ կոմիտե։ Պառճառը պարզ է՝ քանի որ հենց Եվրոպական քաղաքակրթությունն է հիմնված մարդու իրավունքների, ազատությունների և արժեքների վրա։ Սակայն Հելսինկյան կոմիտեի ղեկավար-իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը տարօրինակ մաղձով ու հեգնանքով է լցվում նրանց հանդեպ, ով նույն այդ գաղափարները պաշտպանելու և տարածելու համար ստեղծել են Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ Իշխանյան եղբայրները յուրահատուկ թուլություն ունեն իմ համեստ անձի նկատմամբ՝ այսպես, Վահան Իշխանյանն անգամ մի ամբողջ գիրք է անվանել «Ռուսուլմանի նոթեր», օգտագործելով վերնագրում իմ ստեղծված բառը և մեղադրելով ինձ ռուսատյացության մեջ։ Ցավալի է, որ Ռաֆայել Իշխանյանի զավակներն են իրենց հեգնանքի ու մաղձի թիրախ ընտրել հենց այն գաղափարախոսությունը, որի դրոշակակիրն ու ջատագովն էր նրանց հարգարժան հայրը։ Ծիծաղեք, պարոնայք։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը եվրոպական հանդուրժողականությամբ և հայկական մեծահոգությամբ ձեզ էլ է փրկելու ռուսուլմանական ցնորքից։ Տապանում բոլոր տեսակի զույգերի համար տեղ կգտնվի»։ Նշենք, որ ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար Ավետիք Իշխանյանի հետ ու գրել. «Հենց նոր կայացավ Հայաստանի Ավստրալիական կուսակցության հիմնադիր համագումարը։ Պատրաստվում ենք վաղը գրանցել կուսակցությունը՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և երկիրը փրկելու նպատակով։ Մեր կարգախոսն է. «Հայաստանի փրկությունը գալու է անսպասելի տեղից»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
