Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված է, որպեսզի Փաշինյանը վերընտրվի»․ Զատուլին

«Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված է, որպեսզի Փաշինյանը վերընտրվի»․ Զատուլին
396
Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 16:35

Ադրբեջանի իշխանություններին ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված է, որպեսզի գործող վարչապետը վերընտրվի։ Նրա հետ հեշտ է գործ ունենալ, քանի որ նա պարտության հոմանիշն է։ Նրան հեշտ է ճնշել, հեշտ է սպառնալ, հեշտ է վախեցնել։ Նրանց համար նա ավելի գերադասելի է, քան ցանկացած մեկը, ով այսօր հանդես է գալիս ընդդեմ նրա ղեկավարած կառավարության։
Ռուսաստանը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքին գործերին միջամտելուց, որովհետև պաշտոնական մակարդակով Ռուսաստանի ցանկացած միջամտություն կարող է սխալ մեկնաբանվել հայ ժողովրդի կողմից»,- հայտարարել է նա։