«Եթե հանկարծ Տիգրանաշենը վերադարձվի Ադրբեջանին, ապա Երևանից Սյունիք, Արցախ և Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ». Ն. Զոհրաբյան
![]() 293 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 17:10 Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է իմքայլական Վահե Ղալումյանի երեկվա հարցազրույցին: «Այս շարքում նստող պատգամավորներից մեկը երեկ հայտարարեց, որ Տավուշի մի քանի գյուղեր Խորհրդային Ադրբեջանի գյուղեր են եղել, խոսքը վերաբերում էր Ներքին Ոսկեպարին, Վերին Ոսկեպարին, Բաղանիս-Այրումին, Բարխուդարլուին ու կարծում եմ՝ խոսքը վերաբերում էր նաև Արարատի մարզի Տիգրանաշենին: Ի՞նչ կլինի, եթե այդ տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Ադրբեջանական դրոշներ ու զինվորներ կհայտնվեն Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հայկական գյուղերի մոտ՝ ինչպես Որոտանում: Բացի այդ, Երևանից Թբիլիսի-ՌԴ ճանապարհը Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար հատվածում կանցնի Ադրբեջանի տարածքով... Տիգրանաշենը եթե հանկարծ վերադարձվի Ադրբեջանին, ապա Երևանից դեպի Սյունիք, Արցախ և Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց Զոհրաբյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ում հայտարարությունների ժամ է: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
