«Հայաստանը վերադառնում է մինչև 2018-ը եղած բարքերին». Միքայել Նահապետյան
![]() 241 Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 17:15 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել, պարզապես կորել է կառավարող ուժի կուսական ամոթխածությունը։ Եթե 2019-ի մայիսին ինչ-որ կերպ սեթևեթում էին ու փորձում փափուկ մանիպուլյացիաներով բացատրել, թե ինչու են օլիգարխներին հանդուրժում ԱԺ-ում, հիմա կորցնելու ոչինչ չունեն և ուղիղ ներգրավում են Ազգային ժողով՝ առանց ավելորդ բացատրությունների։ 2019-ի մայիսին մենք փորձում էինք գիծ քաշել օլիգարխիայի ու ժողովրդավարության միջև։ 2019-ի մայիսին մենք մենակ էինք էդ գործում՝ չհաշված անհատական ինչ-որ աջակցություններ։ Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը վերադառնում է մինչև 2018-ը եղած բարքերին՝ ուղղակի մի 25 տոկոս պակաս տարածքով ու հազարավոր սգավոր ընտանիքներով։ Ես այս ամենի համար զգում եմ անձնական պատասխանատվություն։ Ես կարող էի ու պարտավոր էի թեկուզ հանրության աչքի գրողն ու թշնամին դառնալով թույլ չտալ, որ մեր տարիների աշխատանքն ինչ-որ խոզերի կճղակների տակ տրորվեր։ Ես դա չեմ արել, տեղի եմ տվել մեծամասնության կողմից չհասկացված լինելու ու անարդյունավետ լինելու մտավախությանը։ Բայց ես կործանելու եմ այս չարիքի ու լկտիության կայսրությունը, որ էլ երբեք որևէ մեկի մտքով չանցնի, թե կարելի է քցել ժողովրդին։ Փոքրիկ թյուրիմացությունը, որին իներցիայով «հեղափոխություն» կոչեցինք՝ բովանդակապես մեռել է, չկա ո՛չ պահպանելու, ո՛չ վերականգնելու բան։ Միակ արդյունքը, որ մնաց այդ իրադարձությունից, սեփական ուժը տեսած ժողովուրդն է և հենց նրա հետ էլ մենք կապում ենք մեր բախտը։ Սիրտներդ լեն պահեք՝ մեր ճամփան արդար է ու մենք կհաղթենք»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
