«Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել». Փաշինյան
![]() 324 Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 16:55 «Ի՞նչ փուլում են բանակցությունները՝ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս բերելու առումով, ի՞նչ արձագանք կա ՀԱՊԿ-ից»,- դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Փաշինյանն անդրադարձավ իրադրության ընդհանուր գնահատականին. «Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր ու ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև ջրից դեպի Բիչենեկ տարածք: Այս գնահատականն էր պատճառը, որ ՀՀ-ն որոշեց դիմել ՀԱՊԿ-ին: Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ բանակը գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին: Հենց ՀԱՊԿ-ն ու դրա անդամ երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման... ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ էն նախնական մտահղացումը, որն ունի Ադրբեջանը, էդ մտահղացումը էս պահի դրությամբ չեզոքացված չեմ համարում»: Վարչապետի պաշտոնակատարը չբացառեց, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար։ Փաշինյանը հայտարարեց նաև, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել. «Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այդ ծրագիրը»,֊ եզրափակեց նա: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
