Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Սերժ Սարգսյանի եղբորորդին դատարանում հանդես եկավ վերջին խոսքով

Սերժ Սարգսյանի եղբորորդին դատարանում հանդես եկավ վերջին խոսքով
473
Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 21:05

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավճիռ կայացնելու։

«Փաստինֆո»֊ի հաղորդմամբ՝ այսօր կայացած դատական նիստին վերջին խոսքով հանդես եկավ Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ դատարանից արդար որոշում է խնդրում, ինչից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: