Ծառուկյանը ստիպված է եղել գիշերը վերանայել ցուցակը․ «Հրապարակ»
![]() 253 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 09:35 «Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր՝ ընտրացուցակները հանրությանը բազում անակնկալներ բերեցին։ ԲՀԿ-ում, օրինակ, անակնկալի էին եկել նախորդ գիշերը, երբ ԲՀԿ ղեկավարը ԿԸՀ ներկայացնելուց առաջ իր կազմած ցուցակի մասին տեղեկացրել էր թիմակիցներին։ Առաջին անակնկալը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին ցուցակում չընդգրկելու փաստն էր, ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանի չընդգրկվելու մասին էր հայտնի դարձել։ Էնֆիաջյանի մասով ասացին, որ նա իշխանության հետ «խաղեր է տվել», ինչը դուր չի եկել առաջնորդին։ Ցուցակում չի ընդգրկվել նաև նախկին նախարար Արթուր Գրիգորյանը։ Իսկ ձայն բերող, ոչ քաղաքական դեմքերին Ծառուկյանը գրել էր 40-րդ համարից հետո։ Տեղեկանալով այդ մասին՝ նրանք հասկացրել են, որ չեն պատրաստվում ուրիշների համար գլուխները ցավի տակ դնել, ընտրություններին ակտիվ լինել, որ ԱԺ գնան ուրիշները։ Ծառուկյանը ստիպված է եղել գիշերը վերանայել ցուցակը՝ որոշ խմբագրումներ է արել։ Արդյունքում էջմիածնեցի Հրանտ Դավթյանը հայտնվել է 10-րդ տեղում, որը Ծառուկյանը հատկացրել էր Արսեն Թորոսյանի մտերիմ Նարեկ Վանեսյանին։ Մեզ պատմեցին, որ թիմը շեֆի առաջ է դրել Դոգի լայվը Վանեսյանի մասին, ինչից հետո նա ընկրկել է։ Չորրորդ հորիզոնական է բարձրացել Դավիթ Սիմոնյանը՝ սյունեցի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին։ Տիգրան Ներսիսյանի հորիզոնականն էլ են բարելավել․ նա 13-րդն է։ Անակնկալների շարքից է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի փեսայի հայտնությունը 11-րդ տեղում։ ԲՀԿ-ի 20-րդ համարը Գրիշա Վիրաբյանի կինն է՝ Հասմիկ Վիրաբյանը, ով Գյումրիում է համակարգում նախընտրական աշխատանքները, իսկ Գրիշան՝ Արտաշատում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
