«Ես խնդրում եմ, որ ատելության խոսք չտարածեք»․ Մակունցը՝ Զոհրաբյանին
![]() 346 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 10:50 Այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկին, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով վեց զինծառայողների գերեվարմանը, ասաց․ «Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ադրբեջանցիները մտել և, գետնին պառկեցնելով 6 զինվորների, առևանգել են․․․ Սա այլևս աղետ է։ ՊՆ ամենօրյա ռեժիմով հայտարարությունները, թե՝ կոչ ենք անում ադրբեջանական ԶՈՒ-ին գնալ, այլապես․․․ մեկ բանի վկայություն է՝ այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը, հիմա իշխանության ներկան մեր տարածքային վտանգն է, և հետո ասում եք՝ կա ապագա․․․ Ես սարսափում եմ մտածել ձեզ հետ ապագայի մասին»։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, արձագանքելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց․ «Ես խնդրում եմ, որ ատելության խոսք չտարածեք, հատկապես ՀՀ ԱԺ-ից․ դա հարիր չէ ձեր կարգավիճակին՝ թե՛ որպես պատգամավոր և թե՛ որպես այն հանձնաժողովի նախկին նախագահ, որ հանդիսանում էիք դուք և որի անդամ եք»։ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
