«Հայաստանն ընդամենը պիտի դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ». Տարոն Սիմոնյան
![]() 304 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 14:05 ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հա լավ, էլ ո՞նց ասենք... Հայաստանի նախաձեռնած, ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով սկսված խորհրդակցությունները հիմք չեն ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության՝ Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակ լինելու համար։ Եթե դրանց արդյունքում ընդամենը ցանկանում եք, որ ՀԱՊԿ-ն հայտարարի Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, ուժի կիրառման և տարածքային ամբողջականության խախտման փաստը, ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ Հայաստանը՝ ինքը պիտի դա անի։ Իսկ դա անելու ընթացակարգը գաղտնիք չէ, սահմանված է միջազգային իրավունքով։ Դա միայն հայտարարելը չէ, այլ հայտարարելն է ՀԱՏՈՒԿ ընթացակարգով։ Հայաստանն ընդամենը պիտի դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ասելով, որ ինքը ենթարկվել է հարձակման, իր նկատմամբ ուժ է կիրառվել, իր տարածքային ամբողջականությունը խախտվել է... Դրանից հետո ՀԱՊԿ-ը՝ որպես ՄԱԿ-ում գրանցված տարածաշրջանային անվտանգային համակարգ, կկարողանա ավելի «անկաշկանդ» լինել այն հարցում, ինչն իրենից ակնկալում ենք... Հ. Գ. Ի զարմանս ոմանց՝ ասեմ, որ միջազգային իրավունքն ունի գործողությունների հերթականության ընթացակարգեր, և «ձիուն սայլի հետում դնելով՝ սայլն առաջ չեք տանի»»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
