Խորեն Իգիթխանյան. Սարդարապատի հերոսամարտի՝ անարդարացի անտեսված հերոսը
![]() 1292 Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 00:55 Սեպագրերի ու քարտեզների ուսումնասիրմամբ զբաղվող Էդուարդ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ կիսվել իմ նոր բացահայտումով, որը վերաբերում է Սարդարապատի հերոսամարտի՝ անհայտ ու անարդարացի անտեսված, բայց չափազանց կարևոր մի փաստի: Այսօր արդեն շատերը գիտեն թե՛ այդ ճակատամարտի գլխավոր դերակատարներին, թե՛ այդ մայիսյան օրերի մեկ այլ ճակատամարտի հերոսի՝ ըմբոստ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի անունը, ով Նժդեհի հետ բեկում մտցեց այդ բախտորոշիչ պահին... Իսկ ո՞վ է հիշում մեկ այլ կապիտանի, նույնպես հրետանավոր Խորեն Իգիթխանյանի՝ ոչ պակաս հերոսի անունը: Մինչև Սարդարապատը, Առաջին համաշխարհային պատերազմում, նա առաջին իսկ մարտերում գերի է վերցնում ավստրիական գումարտակն իր ամրակներով, ինչի համար պարգևատրվում է սուրբ Աննայի I աստիճանի շքանշանով։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նա վերադառնում է Հայաստան և ծառայում հայկական բանակում։ Իսկ Սարդարապատում հենց նրա և իր հրետանային մարտկոցի անձնակազմի շնորհիվ է միայն հայկական կողմին հաջողվել կանգնեցնել թուրքերի՝ մայիսի 21-ի առաջխաղացումը Սարդարապատից դիպի Էջմիածին և կանգնեցնել նրանց Մայր տաճարից ընդամենը 7 կմ հեռավորության վրա, դրանով շահել մեր բարոյալքվաց ու խուճապահար փախչող բանակի համար վերախմբավորվելու, հակահարված գործողությունների պլան մշակելու և դրա համար մարտակազմերը համլրելու ու պատրաստելու այդքան կարևոր մեկ օր... Թուրքական ուժերն այդ օրը գրավեցին նաև Վերին Կոլիբեկլու բնակավայրը (այժմ՝ Ակնալիճ գյուղ) և երկաթգծի ուղղությամբ (քարտեզի վրա սև գծով նշվել է այն, իսկ նոր բնագիծը՝ կարմիրով) առաջացան մինչև Ղամըշլու կիսակայարան (այժմ՝ Զարթոնք գյուղի տարածքում, Երևանից 20 կմ հեռավորության վրա): Ինչպես հայտնի է, երկաթգծի երկայնքով արշավող թուրքական ուժերի նպատակն էր առաջանալ դեպի Զանգիբասար (այժմ Մասիս քաղաք)։ Դրանով նրանք երկաթգծից հարավ գտնվող հայկական զորաջոկատներին, տեղի բնակչությանը և շուրջ 100 000 արևմտահայ գաղթականությանը կդնեին Երևանից կտրվելու և կոտորվելու սպառնալիքի տակ: Եվ միայն Ղամըշլուից արևելք՝ Արտաշատ գյուղի մոտ տեղակայված կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը կարողացավ հակառակորդին գամել տեղում: Սարսափելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե նրան դա չհաջողվեր, բայց վստահ կարող եմ ասել՝ դժվար թե լիներ հաջորդ օրերի Սարդարապատի հերոսամարտ մեր պատմությունում, այստեղից ելնող բոլոր հետևանքներով... Կարծում եմ՝ նա արժանի է որպեսզի յուրաքանչուր հայ հիշի նրա անունը և երբեք չմոռանա նրա սխրանքը, քանզի իսկապես դժվար է գերագնահատել նրա դերը Սարդարապատի ճակատամարտում, հետևաբար՝ մեր պատմության մեջ: Խորենի հարազատ եղբայր Լևոն Իգիթխանյանը հիշում էր․ «Երբ բոլոր այդ մարտերից հետո նրա մարտկոցը վերադարձավ Երևան և անցնում էր Աստաֆյան, այժմ Աբովյան փողոցով, քաղաքի բնակչությունը հիացական կանչերով դիմավորեց նրանց, ծաղիկներ էին նետում ձիերի առաջ։ Կանայք ուրախությունից լաց էին լինում»։ Իսկ հիմա ամենակարևորը՝ այն, ինչ առայսօր վրիպել է Սարդարապատի հերոսամարտի բոլոր ուսումնասիրողների ուշադրությունից (քանզի նրանով գրեթե չի զբաղվել ռազմի արվեստի ոչ մի լուրջ գիտնական): Ոչ մեկ չի փորձել տեղորոշել Խորեն Իգիթխանյանի մարտկոցի դիրքի հստակ վայրը... Հավաստիացնում եմ ձեզ՝ դա մեր պատմագիտության միակ խայտառակ բացը չէ. մերոնք առհասարակ շատ անուշադիր են (ես կասեի՝ անլուրջ են), անտարբեր են «մանրուքների» հանդեպ, չեն կարևորում դետալները... Դա իրենց խնդիրն է, բայց ինձ երբեք չեն բավարարել ընդհանուր, մոտավոր, լղոզված տվյալները, ինչպիսին օրինակ «Արտաշարի ՄՈՏ գտնվող»... Բոլոր «ՄՈՏ»երը մաքսիմալ պիտի հստակեցվեն: Ինչպես ասում են՝ սատանան մանրուքներում է: Եվ ուրեմն, որտեղ ԿՈՆԿՐԵՏ պիտի լիներ այդ «մոտ»-ը: Ո՞րն է այդ վայրի միակ, կամ առնվազն ամենահավանական աշխարհագրական դիրքը: Այս հարցին հնարավոր չէ պատասխանել առանց քարտեզագրության և ռազմական գործին ծանոթ լինելու. ևս մի բան, որից հեռու են եղել ուսումնասիրողները: Պետք է հասկանալ, որ հրետանային մարտկոցը չէր կարող գտնվել անմիջապես Արտաշար գյուղում, կամ նրա սահմանին: Գյուղը գտնվում է բաց հարթավայրում և բոլոր կողմերից կատարյալ անպաշպան է: Բացի այդ, հրետանին միայն ստիպված կարող է դիրքավորվել ոչ բարձրունքին, այն էլ՝ երբ մոտակայքում չկա ոչ մի իշխող բարձրունք... Այսինքն, չկա շահեկան լավ դիրք, ինչը նշանակում է կրակը կառավարելու (դիտարկելու/շիտկելու) և թիկունքից աննկատ չշրջապատվելու հնաավորությամբ լավ (հեռավոր և «ՎԵՐամբարձ») տեսարան ողջ շրջակայքի ևն... Իսկ, բարեբախտաբար, այդ տեղանքում կա նման բարձրունք: Եվ այդպիսինն է հեռու չորս կողմերի համար ընդամենը մի բլուր և նրա անունն է Մեծամորի բլուր: Այո, այո, հենց 6000 տարեկան Մեծամոր հնավայրի մեծ Բլուրը (տես քարտեզը և լուսանկարները՝ ստորև), որից շատ լավ երևում է Արտաշար գյուղը և նույնանուն երկաթուղային կայարանը, որը գտնվում է նրանից ընդհամենը 2 կմ հեռավորության վրա (այսինքն այն ժամանակի հրետանու կրակի հասանելիության վրա): Ավելացնեմ, որ Իգիթխանյանի մարտկոցի հրանոթի տիպն, ամենայն հավանականությամբ, եղել է 1909 թ. օրինակի 76 մմ լեռնային հրանոթ: 1937 թվին Իգիթխանյանը բանտարկվում է հակահեղափոխական կազմակերպություն ստեղծելու և Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի հետ կապ ունենալու մեղադրանքով։ Հարցաքննությունների ժամանակ նա հերքում է մեղադրանքի առաջին մասը, բայց հստատում է, որ ինքն ու Դրոն եղել են ընկերներ։ Խորեն Իգիթխանյանը դատապարտվում է մահապատժի և գնդակահարվում 1938թ։ 1954 թվին արդարացվում է հետմահու։ Այսքանը: Հույսով եմ սա կոգնի նորովի բացահայտել Մեծամորը և նրա «նոր» դերը մեր պատմության մեջ: Հ.Գ. Մեծամոր բլուրի (կարմիր սլաքով) լուսանկարը արվածը հենց այդ գյուղից և նրա ձախ եզրում (Մեծամոր Բլուրից արևմուտք) պարզ երևում է նաև Ակնալիճ գյուղի եզդիական զիկուրատ-տաճարը (սև սլաքով): |
Բացվեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» աննախադեպ ցուցահանդեսը (լուսանկար)
124Երեկ, 23:54Մեկ նկարի ցուցահանդես. «Լուսնկա գիշեր Դնեպրում»
146Երեկ, 22:54«Հայաստանում մշակույթի բացառիկ տոն էր»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
29020.09.2025, 04:36Շանթահարված խաչքարը վերականգնվում է (լուսանկար)
36119.09.2025, 10:18Արարատ լեռն առաջին անգամ պատկերվել է մ.թ.ա. I -ին դարում հատված դրամների վրա
56417.09.2025, 00:54«Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված. Տիգրան Գյուլումյանին կոչ եմ անում չվախենալ». Անուշ Ասլիբեկյան
60316.09.2025, 23:12«Դեռ դատարանի որոշումը չկա, բայց արդեն քանդում են «Գոյ»-ի բեմը»․ Սարգիս Արզումանյան
28215.09.2025, 15:12«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
70115.09.2025, 01:30