«Եթե 1999-ին ՀՀ ղեկավարը լիներ Թուրքիայի հատուկ գործակալ, էլ ի՞նչ պիտի տեղի ունենար, եթե ոչ Հոկտեմբերի 27». Ն. Փաշինյան
![]() 372 Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 13:10 Աջափնյակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՔՊ համակիրների հետ, որի ժամանակ նա անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահի հայտարարություններին. «Ռոբերտ Քոչարյանն ասում ա՝ բա եթե վարչապետը Թուրքիայի գործակալ է, ուրիշ ի՞նչ պիտի աներ։ Բա ասում եմ՝ եթե 1999-ին Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, էլ ի՞նչ պիտի տեղի ունենար, եթե ոչ Հոկտեմբերի 27։ Եթե Թուրքիայի գործակալ լիներ, պիտի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր ու ասեր՝ գիտե՞ք ինչ, եկեք Մեղրին տանք Ադրբեջանին։ Եվ դրանից հետո էլ Հոկտեմբերի 27 պիտի տեղի ունենար Հայաստանում, եթե 1999-ին Հայաստանի ղեկավար լիներ Թուրքիայի գործակալը»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Ես հրապարակել եմ, որ 1999-ին՝ Անվտանգության խորհրդի նիստից և հոկտեմբերի 27-ից հետո, գնացել, Ստամբուլում կողմ են քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որը եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, գրված է հստակ, որ Ղարաբաղի հարցը կարող ա լուծվել միայն գոյություն ունեցող պետության՝ այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում... Իսկ1998-ին ուրիշ ի՞նչ մեծ ծառայություն պետք է մատուցեր Թուրքիային և Ադրբեջանին, եթե ոչ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու։ Եվ ես էսօր ասում եմ՝ այո, 1998 թվականին Հայաստանը կարող էր ասել՝ չեմ բանակցում առանց Ղարաբաղի, որովհետև էն ժամանակ Ադրբեջանի բանակն էդ վիճակում չէր և չէր կարող պատերազմով Ղարաբաղի հարց լուծելու փորձ անել։ Բա եթե թուրքական գործակալ լինեին, պետք է առաջին հերթին մտածեին իրենց իշխանությունը պահպանելու մասին և դրա մասին էլ մտածեցին»,- հայտարարեց Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
