«Քաղաքական նշաձողը շատ է իջել»․ Արթուր Բաղդասարյան
![]() 386 Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 23:20 ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվող ոտնձգությունները և դրանց նկատմամբ ոչ ադեկվատ, իրարամերժ, հախուռն, կցկտուր և անհավասարակշիռ արձագանքը մի կողմից էլ ավելի է խորացնում մեր սահմաններին ստեղծված բարդագույն իրավիճակը, մյուս կողմից վկայում է առկա և աճող լրջագույն մարտահրավերների նկատմամբ պետական ինստիտուտների կողմից համակարգված քաղաքականության բացակայության, առկա առանցքային վտանգներին մակերեսային մոտեցում ցուցաբերելու իրարամերժ, աններելի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անկանխատեսելի վարքագծի մասին։ Ոչ պակաս վտանգավոր հրապարակային վարքագիծ և հռետորական անհեռատես դիրքորոշում են դրսևորում նաև քաղաքական դաշտում հայտնված վարչապետների թեկնածուների շքերթի մեկնարկ տված որոշ պսևդոքաղաքական ուժեր ևս, որոնք երբեք ո՛չ եղել են և ո՛չ էլ հասկանում են ռեալպոլիտիկի բովանդակությունը։ Եվ ցավոք, այս անհեռանկար և անպատասխանատու լեզվային սայթաքումներով էլ ավելի են բարդացնում իրավիճակը և շատ հաճախ առանց հասկանալու թշնամուն ի ցույց են դնում թե՛ իրենց և թե՛ որոշում կայացնողների անադեկվատությունը, անկարողությունն ու անզորությունը։ Իսկապես, քաղաքական նշաձողը շատ է իջել։ Հասկանալի է, ընտրություններ են, քվե է անհրաժեշտ։ Բայց առաջնային անհրաժեշտը՝ մտածել նոր խոսելն է, ոչ թե խոսելուց հետո մտածելը, առավել ևս, որ անպատասխանատու և անհավասարակշիռ խոսքը կամ ռուսերեն ասած (словесный понос)-ը էլ ավելի է խճճում առանց այն էլ ոչ դյուրին իրավիճակը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
