Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երևում է՝ տղեքը գործի վրա բռնվել են». Լյովա Եղիազարյան

«Երևում է՝ տղեքը գործի վրա բռնվել են». Լյովա Եղիազարյան
293
Շաբաթ, 29 մայիսի, 2021 թ., 15:15

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գող՝ սիրտը դող:
Երևում է՝ տղեքը գործի վրա բռնվել են:
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել:
«Նախորդ շաբաթ արձագանքել էինք պարբերաբար շրջանառվող այն տեղեկություններին, որ գործող ժամանակավոր իշխանությունը վարկաբեկիչ բեմադրությունների շարք է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Նպատակը՝ մոլորեցնել հանրությանը, ասելով, թե «Հայաստան» դաշինքը համակիրներ է «գնում»։
Անցած օրերին տեղեկացանք նաև, որ շուտով համացանցում շինծու տեսանյութեր են հայտնվելու, ուր դաշինքի անունից մարդկանց իբր նյութական խոստումներ են տրվում։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ»։