«Սա մի խայտառակ իրավիճակ է». Էդմոն Մարուքյան
![]() 357 Շաբաթ, 29 մայիսի, 2021 թ., 19:40 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ հայտարարել է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի բոլոր տեսակի տեխնոլոգիաները ամբողջությամբ տարբերվելու են նախկինում արվածից: «ԼՀԿ-ը, բարձր պատասխանատվություն ունենալով քաղաքական և պետական կառավարման համակարգում՝ որպես օրենսդիր իշխանության մի դերակատար, պետք է այնպես վարվի, որ պետականության հենասյուներում խարխլում տեղի չունենա։ Կուսակցությունը՝ որպես պետականամետ ուժ, կանգնած է պետականության հիմքերում և ամեն ինչ անելու է, որ մենք ընդդեմ թշնամու հանդես գանք ուժեղի դիրքերից։ Մենք ամեն ինչ անելու են, որ մեր պետության ճակատը միասնական կարողանանք ներկայացնել»,- ասել է նա։ «Ըստ էության, շատ անելիքներ ունենք արտաքին ճակատում։ Մեծ ցավով պետք է ասեմ, որ այսօրվա սահմանադրական կարգավորումների արդյունքում չենք կարող նշանակել ԱԳ նախարար, որն այսպիսի պայմաններում հրաժարական է գրել, իսկ Հայաստանը չի ունենա ԱԳ նախարար մինչև ընտրությունների ավարտը, երբ ձևավորվի նոր ուժ: Սա մի խայտառակ իրավիճակ է, որում մենք հայտնվել ենք։ Մենք պատրաստ ենք աջակցել մեր պետական ինստիտուտներին մեր գիտելիքներով, կապերով, մասնագետներով»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ հորդորելով բարձրաստիճան պաշտոնյաներին հրաժարականներ չներկայացնել այժմ՝ վերջին պահին, երբ երկիրը ծանր վիճակում է։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
