Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլը երնեկ է տալու Գամսախորդիայի ու Էլչիբեյի անփառունակ քաղաքական վերջաբաններին». քաղաքագետ

«Նիկոլը երնեկ է տալու Գամսախորդիայի ու Էլչիբեյի անփառունակ քաղաքական վերջաբաններին». քաղաքագետ
324
Շաբաթ, 29 մայիսի, 2021 թ., 20:05

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը երնեկ է տալու Գամսախորդիայի ու Էլչիբեյի անփառունակ քաղաքական վերջաբաններին․․․
Երեկ Նիկոլ Փաշինյանն այնքան անհեթեթություններ է դուրս տվել, որ դրանցից անգամ մեկը կհերիքեր՝ նրա պաշտոնանկությունը հարուցելու կամ առաջիկա ընտրություններում նրան մերժելու համար։
Փաստացի վարչապետը չի տիրապետում ոչ միայն ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող տարրական ինֆորմացիային ու գիտելիքներին, այլ նաև զուրկ է կառավարման ունակությունից։
Նիկոլը կարող է վերընտրվել, եթե չկա քաղաքական հասունություն ունեցող հասարակություն, եթե քաղաքացին այնքան է դեգրադացվել, որ կորցրել է մտածելու ունակությունը։
Նիկոլին այլևս չեն կարող փրկել ոչ նրա «սիրելի նախկինների» հանդեպ հանրային ֆոբիաները ու ոչ էլ՝ դեմագոգիկ ելույթները։
Նիկոլը ճիշտ կանի հեռանա մինչև ընտրությունները կամ ընտրի ընտրություններով խաղաղ հեռանալու ճանապարհը, զոռբայության պարագայում՝ նա երնեկ է տալու Գամսախուրդիայի ու Էլչիբեյի անփառունակ քաղաքական վերջաբաններին․․․»: