«Օնիկի որդին 1.5 տարի աշխատել է իմ ենթակայությամբ, ես չեմ իմացել՝ ով է. պատերազմում 1-ին կամավորագրվողներից էր». ԱԱԾ նախկին ԺՊ
![]() 598 Չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ., 22:15 ԱԱԾ նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն այսօր «Արմնյուզ»-ի եթերում խոսել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի ժամանակ տարած աշխատանքի մասին: «Օնիկ Գասպարյանին անձնապես գիտեմ, շատ հարգում եմ՝ որպես մարդ, որպես սպա: Տեսել եմ, որ 24-ժամյա ռեժիմով էդ մարդն աշխատել է շտաբից դուրս չգալու պայմաններում. դա իմ աչքի առաջ է եղել: Մարդկային մի բնութագիր ուղղակի ասեմ, որ պարզ լինի. Օնիկ Գասպարյանի որդին մոտ 1.5 տարի աշխատել է ուղիղ իմ ենթակայության ներքո, և ես նույնիսկ չեմ իմացել, որ նա իր որդին է: Այսինքն, մարդը ծառայել է սովորական ռեժիմով, ինչպես մյուս բոլոր օպերատիվ աշխատակիցները: Հետո, երբ մեզ մոտ կամավորագրումն սկսվեց, թե ովքեր պիտի մեկնեին ճակատ, առաջին անդամագրվողներից մեկն էլ հենց իր որդին էր...: Ես վստահ եմ, որ Օնիկը դեռ կխոսի, կներկայացնի, իր փաստարկները կբերի: Պատերազմի թիվ մեկ պատասխանատուն՝ և՛ հաջողությունների, և՛ պարտությունների մեղքի բաժինն ունեցողը բանակն է, ՊՆ-ն: Իրենք պետք է ասեն, թե ինչի մենք պարտվեցինք: Իմ համոզմունքն այն է, որ պատճառներից մեկն է այն, որ մեր քաղաքացիական կյանքը չհաջողվեց տեղափոխել քաղաքական և պատերազմական ռելսերի վրա»,- ասել է ԱԱԾ նախկին ԺՊ-ն: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
