Ձերբակալվածների վերադարձ, ականապատման քարտեզների փոխանակում և այլն. ԵՄ կոչը Ադրբեջանին ու Հայաստանին

Հունիսի 2–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել է Հարավային Կովկասի կայունությունն ու զարգացումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Համապատասխան հաղորդագրություն է տարածել ԵՄ–ը։
Միշելը շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունն ամբողջությամբ կյանքի կոչելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության համար, և ԵՄ-ն պատրաստ է սահմանազատման և սահմանագծման ոլորտում փորձագիտական գնահատականներ տրամադրել, ինչպես նաև աջակցել վստահության ամրապնդման հարցում։
Եվրոմիությունը նաև կոչ է անում երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել ձերբակալվածներին վերադարձնելու, ականապատ տարածքների մասին ինֆորմացիայի տրամադրման հարցում։
Նշվում է նաև, որ ԵՄ-ն կողմերին շուրջ 20 մլն եվրո է տրամադրում որպես մարդասիրական օգնություն, և շարունակելու է այս հարցում իր աջակցությունը։
Սակայն վերոհիշյալ հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է խաղաղ կարգավորման ճանապարհին։ ԵՄ նախագահությունը կոչ է արել երկու կողմերին վերսկսել կառուցողական բանակցությունները։
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԵՄ-ն խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի անվտանգությամբ, կայունությամբ և զարգացմամբ՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության անբաժանելի մաս:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
25804.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
26904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
26704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
29104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27303.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29703.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29303.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
71302.11.2026, 20:00