«Չեմ պատրաստվում ներողություն խնդրել»․ Լենա Նազարյան
![]() 391 Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 13:20 «Ներողություն խնդրել չեմ պատրաստվում։ Տիկին Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի անդամ և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այլ իր թերթի թղթակից և խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես էդ նպատակով»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ «Թող ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն՝ առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շրխկացնելու համար, ապա հաջորդ ցուցակ գնալու և էնտեղից օգուտներ ստանալու ու, երևի, հաջորդ ցուցակ անցնելու համար։ Թող ներողություն խնդրի նրա համար, որ, լինելով խմբակցության անդամ պատերազմի ամբողջ ընթացքում, պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից և հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանի ելույթից հետո վերջինի նկատմամբ վիրավորական արտահայտություն էր հնչեցրել՝ անվանելով «իդիոտկա»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
