Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մրցակցին գովազդելը հո պոզով-պոչով չի՞ լինում»․ Վլադիմիր Հովհաննիսյան

«Մրցակցին գովազդելը հո պոզով-պոչով չի՞ լինում»․ Վլադիմիր Հովհաննիսյան
312
Ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ., 23:50

ՔՈ ՍԴԿ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես քաղաքացի և ընտրող՝ ես սա էսպես կհասկանայի ու կմեկնաբանեի․
«Հաճախ տեսեք նրան, որպեսզի ընտրվեմ ես»։
«Քվեներ տվեք նրան, որպեսզի ընտրվեմ ես»։
«Երկարացրեք նրա քաղաքական կյանքը, որպեսզի երկարի իմ քաղաքական կյանքը»։
«Իմ գոյությունը պայմանավորված է նրա գոյությամբ, և նրա չգոյությունը բերելու է իմ չգոյությանը»։
Մրցակցին գովազդելը հո պոզով-պոչով չի՞ լինում, հենց էսպես ա լինում։
Զրո քվե սրանց, զի նույն մեդալի երկու կողմերն են ու երկուսն էլ խորացնելու են առկա ճգնաժամը։
Զրո քվե ճգնաժամին»։