«Եթե մենք ճանապարհները բացում ենք, իրենք բացում են, Ադրբեջանն առանձին միջանցք ինչի՞ է ուզում». Էդմոն Մարուքյան
![]() 345 Շաբաթ, 05 հունիսի, 2021 թ., 16:45 Նախքան կոմունիկացիաների բացումը, մեր օրենսդրությունն ամբողջությամբ պետք է վերանայվի և համապատասխանեցվի մեր անվտանգային մարտահրավերներին. այս մասին Կոտայքի մարզում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Գոյություն չունի Մեղրիի միջանցք: Նոյեմբերի 10-ի փաստաթղթում գրված չէ Մեղրիի միջանցք: Գրված է, որ ճանապարհ է տրվում, որտեղո՞վ՝ գրված չէ: Մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանի սուվերեն տարածքով որևէ միջանցք, որևէ կտոր չի կարող տրամադրվել, դա բացառված բան է»,- ասել է Մարուքյանը: Շարունակելով խոսքը՝ ԼՀԿ ղեկավարը նշել է. «Նոյեմբերի 10-ի փաստաթղթում գրված է՝ կողմերը գնում են ապաշրջափակման: Սա նշանակում է, որ բոլորը շրջափակումը բացում են և սկսում են շփվել: Հիմա, եթե մենք ճանապարհները բացում ենք, իրենք բացում են, Ադրբեջանն առանձին, սուվերեն միջանցք ինչի՞ է ուզում: Ըստ էության, Հայաստանից հող է ուզում, տարածք է ուզում, ճանապարհ է ուզում, որ դա դառնա իր սեփականությունը»,- դիտարկել է պատգամավորը՝ նշելով, որ սահմանները բացելուն իրենք կողմ են, սակայն բացելուց առաջ առաջարկում են վերանայել ամբողջ օրենսդրությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
