«Ինչո՞ւ է բացահայտումը տեղի ունենում միայն այժմ». Հակոբ Բադալյան
![]() 330 Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 14:05 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԱԾ հայտնում է Հայաստանում դավաճանական խմբի բացահայտման մասին, որ կազմել են պատերազմի նախկին մասնակիցներ, մարտական ծառայության համար նախկինում պետական պարգև ստացածներ: Անմեղության կանխավարկածն անշուշտ չմոռանանք, քանի դեռ չունենք դատավճիռ: Միևնույն ժամանակ, դավաճաններին պախարակելուց բացի, չմոռանանք նաև հասկանալ, թե ինչո՞ւ այդ խմբի փաստորեն տարիների գործունեությունը բացահայտվում է այժմ: Այստեղ, իհարկե, մեր ԱԱԾ-ի առաջ այդ հարցադրումը դնելով հանդերձ, խոսենք մի թեմայի մասին, որը մի քիչ կթվա խորհրդապահական: Մենք հասկանում ենք, որ հետխորհրդային հանրապետությունների համար չափազանց ծանր և բարդ հարց է ստեղծել իրապես ինքնիշխան հատուկ ծառայություն, ով որքան ուզում է խոսի ձեռքի մի շարժումով, այսպես ասած, իրապես ազգային հատուկ ծառայություն ստեղծելու հրաշագործ կարողության և փաստացի դատարկագլխի տեղ դնի ունկընդրին կամ լսողին: Ըստ այդմ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը չէին կարող թերևս իրենց հատուկ ծառայությունների վրա եղած աշխատանքային ահռելի բեռն իրականացնել առանց, այսպես ասած, ավելի ուժեղ օժանդակության: Եվ այստեղ ինչն է հատկանշական՝ Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի պարագայում: Առանց թուրքական հատուկ ծառայության գործուն օժանդակության, Ադրբեջանն ուղղակի չէր կարող ի վիճակի լինել լուրջ խնդիր լուծել Հայաստանի ուղղությամբ: Եվ այստեղ առաջանում է մյուս հարցը՝ ՌԴ դերը, որպես մեր հատուկ ծառայության տիրույթում գերակա ազդեցության միավոր: Երբ մենք գործ ունենք, ըստ էության, թուրքական հատուկ ծառայության օպերացիաների հետ, օբյեկտիվորեն չենք կարող գործուն հակադրվել դրան առանց ՌԴ աջակցության: Ու այստեղ է թերևս, որ ձևավորվում է հարցի համենայն դեպս «հռետորական» տողատակ, թե ինչո՞ւ է բացահայտումը տեղի ունենում միայն այժմ»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
