Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«5165»-ը քարոզարշավն սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից

«5165»-ը քարոզարշավն սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից
350
Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 18:35

Մեկնարկել է «5165» շարժման նախընտրական քարոզարշավը:
Քարոզարշավի սկզիբը տրվեց Աղձք բնակավայրում, որտեղ գտնվում է Արշակունի արքաների դամբարանը: Այսպիսով, «5165» շարժման նախընտրական խորհուրդը պատմական արմատների խորացումն է, երբեմնի հզոր հայկական պետականության ու փառքի, արժանապատվության վերականգնումը, ազգային պետության վերաիմաստավորումն ու հայկական արժեքների պահպանությունը:
«5165» շարժման անդամները Աղձքից մեկնեցին ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով: