«Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք». Փաշինյան
![]() 350 Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 21:15 ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել էր, թե ինքը մերժում է Փաշինյանի՝ բանավեճի գնալու առաջարկը, քանի որ խղճում է նրան. «Մերժեցի, քանի որ դա կարող էր հանգեցնել Փաշինյանի ինքնասպանությանը»։ Այս առնչությամբ այսօր՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ բանավեճը Ընտրական օրենսգրքով սահմանված վարչապետի թեկնածուների բանավեճ է։ Ես ասել եմ, որ գնալու եմ այդ բանավեճին, եկեք, տեսնենք՝ ինչ եք խոսում։ Շատ հեշտ է այստեղ-այնտեղ թաքնված աղջիկ լրագրողների խրոխտ հարցերին պատասխանել։ Տեր-Պետրոսյանն ասում է՝ ես մերժում եմ այդ հրավերը, որովհետև այդ բանավեճը Նիկոլ Փաշինյանի համար կլինի ինքնասպանություն։ Այստեղ կոմբինացիա է առաջանում. Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս, որ ես ինքնասպան լինեմ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ իր հետ բանավեճը կլինի ինքնասպանություն։ Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, տեսնենք՝ ով ով է, ով ինչ է արել, ով ինչից ինչքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է, և ով ինչ պատասխանատվություն է պատրաստ վերցնել»,- նշեց Փաշինյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
